Միացյալ Նահանգները վաղուց կանգնած է վրաց ժողովրդի կողքին և աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան նկրտումներին։ Ահա թե ինչու ես խորապես մտահոգված եմ երկրում վերջերս տեղի ունեցած ժողովրդավարական հետընթացով, ներառյալ օրենսդրությունը:
Այս մասին Pirveli.ge-ի փոխանցմամբ` հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Բոլորովին վերջերս Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններն անցան վարչական ռեսուրսի չարաշահմամբ,նաև ընտրողներին ահաբեկելու և պարտադրելու արդյունքում։
Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց տեսակետը այս ընտրությունների անցկացման վերաբերյալ, որոնք անկախ միջազգային և տեղական դիտորդները չեն համարել ազատ և արդար։
Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը թափանցիկ հետաքննել բոլոր ընտրախախտումները, չեղյալ համարել այնպիսի օրենքներ, ինչպիսիք են «Օտարերկրյա ազդեցության մասին օրենքը», որը սահմանափակում է հավաքների և արտահայտվելու ազատությունը և անհապաղ երկխոսություն սկսել Վրաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խստորեն հարգել օրենքի գերակայությունը և հիմնարար ազատությունները, որոնք մնում են Վրաստանի եվրաատլանտյան ապագայի հիմքը»,- ասել է Ջո Բայդեն։