Հետևեք մեզ։

Անդրանիկ Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն, ո՞րն է պատճառը. «Հրապարակ»

08:34, 30 հոկտեմբեր 2024
Անդրանիկ Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն, ո՞րն է պատճառը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության ղեկավարությունը թեպետ երեկ հերքում էր, թե Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հետկանչի մտադրություն կա, սակայն, մեր տեղեկություններով, խմբակցությունից բողոք է գնացել ՔՊ վարչություն, որն առաջիկայում կքննարկվի։

 

Հիմքում լսումների օրը գլխավոր դատախազին նախագահությունում նստեցնելու փաստն է, ոմանք կարծում են, որ Քոչարյանն աններելի բան է արել՝ դատախազին՝ «վերեւում», իսկ մյուս ուժայիններին դահլիճում նստեցնելով, վարկաբեկել է իշխանությանը։

 

Իհարկե, լսումներն արարողակարգային միջոցառում չէ, բայց դահլիճում նստելու հարցում, ըստ ԱԺ երկարամյա աշխատակից` քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի, «որոշակի տրամաբանություն պետք է լինի»։

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: