Կառավարությունն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջխաղացմանը։ Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Մենք ունեցել ենք համաժողովներ, այս տարվա վերջում կամ հաջորդ տարվա սկզբին նախատեսում ենք ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք Հայաստանում։ Տեղեկացնեմ, որ թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկ»-ը չի լինելու, բայց նաև դա է արծարծվելու»,- ասաց նա։
Հարությունյանը հաղորդեց, որ առաջիկայում Իրանից 4 օրով Հայաստան են ժամանելու իրենց գործընկերները, որոնց հետ ևս նախատեսում են քննարկել «Խաղաղության խաչմերուկ»-ը։
«Նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որոնց նաև «Խաղաղության խաչմերուկը» նախագիծը կներկայացվի»,- ասաց նա։