Բոլոր նման հանդիպումները դրական ենք գնահատում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Կազանում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների մասին։
«Վստահաբար, միտված ենք նրան, որ առաջիկայում այն գործընթացները, որոնք նախաձեռնվել են և խաղաղության պայմանագրի ստորագրումը իրականություն դառնա։
Կարծում եմ՝ այդ շփումները օգուտ տալիս են։ Այդպես չեմ կարող ասել՝ երկու քայլ հետ, երեք քայլ առաջ, գործընթաց է գնում, քննարկումները եղել են տետատետ և պատվիրակություններով, այսքանով կբավարարվեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ տեսնում է չհամաձայնեցված հարցերը համաձայնեցնելու հնարավորություն։