Կանգ ենք առել Սրբուհի Գալյանի թեկնածության վրա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Արդարադատության նախարարի՝ ՔՊ-ի առաջադրած թեկնածուի մասին։
«Նա շատ երկար ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ քաղաքական, ըստ էության, քաղաքական թիմի մաս է, և մեր ընտրությունը կանգ է առել նրա վրա»,-ասաց Հարությունյանը։
Հարցին՝ խնդրահարույց չէ՞, որ քաղաքական թիմի ներկայացուցչին Դատախազությունում պաշտոն էին տվել, Հարությունյանը ասաց․ «Եթե քաղաքական պաշտոն է զբաղեցնում, այդ ժամանակահատվածում լինում է քաղաքական թիմի մի մաս, փոխնախարար է եղել»։