Հետևեք մեզ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրավիրվել է Դատախազություն՝ հարցաքննության

12:15, 30 հոկտեմբեր 2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրավիրվել է Դատախազություն՝ հարցաքննության

Վրաստանի գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 31-ին հարցաքննության է կանչել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման մասին նրա հայտարարությունների պատճառով։ Այս մասին ասվում է քննչական գործակալության հաղորդագրության մեջ։

 

«Ըստ տարածված տեղեկատվության՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ապացույցներ ունենա՝ կապված 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման հետ, ինչի պատճառով Վրաստանի նախագահը հոկտեմբերի 31-ին հրավիրվել է քննչական մարմին՝ հարցաքննության»,- ասված է հաղորդագրությունում։