Հակակոռուպցիոն կոմիտեն Արգիշտի Քյարամյանին հրավիրե՞լ է հարցաքննության՝ պարզելու համար, թե ովքեր են եղել այն երկու անձինք, ովքեր դիմել են Արգիշտի Քյարամյանին՝ արդարադատությանը միջամտելու հարցով։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս հարցին չպատասխանեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
«Քննիչն է որոշում քննչական գործողութունների հերթականությունը, ես այս պահին քննիչի փոխարեն չխոսեմ, դուք տեղյակ կլինեք»,- ասաց նա։
Հարցին՝ եթե պարզվի, որ իրականում դիմել են, ինքը կգա՞ ԱԺ կամ կդիմի՞ դատախազին, որպեսզի տվյալ պաշտոնատար անձին կամ անձանց պատասխանատվության կանչեն, Խաչատրյանը պատասխանեց․ «Մենք ունենք այդ սկզբունքայնությունը։ Այս գործը մյուս գործերից չի տարբերվում»։