Հետևեք մեզ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում անձնական տվյալներ լրացնելուց

12:44, 30 հոկտեմբեր 2024
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում անձնական տվյալներ լրացնելուց
 
 
Համացանցում հայտնվել է police-am.info վեբկայքը, որը ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի կրկնօրինակն է։
 
 
Ոստիկանությունը հայտնում է, որ police-am.info-ն կեղծ կայք է, որևէ կապ չունի ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի հետ:
 
 
«Հորդորում ենք զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: ՆԳՆ ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ: