Հետևեք մեզ։

Բերման են ենթարկվել երիտասարդ 4 ակտիվիստներ, նրանք հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար․ Հովհաննես Խուդոյան

12:52, 30 հոկտեմբեր 2024
Բերման են ենթարկվել երիտասարդ 4 ակտիվիստներ, նրանք հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար․  Հովհաննես Խուդոյան


Երևանում տեղի է ունեցել ոստիկանական հերթական ապօրինությունը։ Օպերատիվ կեղծ տվյալների հիման վրա, իբր ապօրինի զենք պահելու կասկածով, բերման են ենթարկվել երիտասարդ 4 ակտիվիստներ, որոնցից երկուսը ձերբակալվել են։  Այս մասին հայտարարել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

 

«Քանի որ արդեն չափն անցել են, առաջիկայում կներկայացվի հաղորդում օպերատիվ տվյալներ կեղծող ոստիկանների դեմ` այս պահին կամ հետագայում քրեական պատժի ենթարկելու համար։ 

 

Երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար»,- հաղորդել է նա։