Հետևեք մեզ։

Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ. Արգիշտի Քյարամյան (տեսանյութ)

13:15, 30 հոկտեմբեր 2024
Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ. Արգիշտի Քյարամյան (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է  օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ ափսոսանք հայտնելով կատարվածի հետ կապված:

«Օգտվելով պատեհ առիթից՝ ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի [առթիվ], առավել ևս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաև ինձ է վերաբերում»,- ասել է ՔԿ նախագահը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանում մոտ 7 ժամ տևած լսումների ընթացքում կառավարող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին վերաճել էր թեժ բանավեճի:

Խորհրդարանում վիճակը լարվել էր, երբ ամբիոնին էր մոտեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Վերլուծական