Եվրամիությունը և Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր են ստեղծել աշխատանքային խումբ՝ պայքարելու այն պետությունների «սպառնալիքների» դեմ, որոնք իրենք ճանաչում են որպես ավտորիտար։
Այս մասին հայտարարվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպումից հետո համատեղ կոմյունիկեի մեջ։
«Սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու համար մենք պայմանավորվել ենք բարձր մակարդակի նոր աշխատանքային խմբի ստեղծման շուրջ»,- ասված է հայտարարության մեջ։