Հետևեք մեզ։

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կհանդիպեն Աստանայում

13:55, 30 հոկտեմբեր 2024
ՀԱՊԿ  անդամ պետությունների ղեկավարները կհանդիպեն Աստանայում

Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը։ Այս մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, գրում է ТАСС-ը:

 

Նա նշել է, որ 2024-ի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

 

«Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը»,- ասել է ռուս պաշտոնյան։