Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է MHP-ի առաջնորդ Դովլեթ Բախչալիի առաջարկը՝ PKK ահաբեկչական կազմակերպության բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին գալ խորհրդարան և հայտարարել PKK-ի արձակման մասին։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ղեկավարը՝ պաշտպանելով Դովլեթ Բաղչալիի առաջարկը և այն գնահատելով որպես «պատմական հնարավորություն»։
«Դովլաթ բեյը առաջնորդ է, ով միշտ իր խիզախ ելույթներով ուղղորդում է պատմությունը»,- ասել է Էրդողանը։
Ըստ Թուրքիայի նախագահի՝ Թուրքիայի Հանրապետությունը որևէ անձի, խմբի, զանգվածի, աղանդի կամ էթնիկ խմբի հանրապետություն չէ. «Այս հանրապետությունը թուրքերի և, իհարկե, քրդերի հանրապետությունն է նաև»։
Նշենք, որ Աբդուլլահ Օջալանը ձերբակալվել էր 1999 թվականին եւ դատապարտվել մահապատժի ահաբեկչական գործունեության համար։ Ավելի ուշ այս պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։ Օջալանն իր պատիժը կրում է Իմրալը կղզու մենախցում։