Հետևեք մեզ։

Այսօր նստած եմ այն աթոռին, որը ղեկավարել է Վազգեն Սարգսյանը, ինձնից պետք չի վտանգ զգալ․ Անդրանիկ Քոչարյան

16:29, 30 հոկտեմբեր 2024
Այսօր նստած եմ այն աթոռին, որը ղեկավարել է Վազգեն Սարգսյանը, ինձնից պետք չի վտանգ զգալ․ Անդրանիկ Քոչարյան

Ես տարիներ շարունակ այս ալիքների վրայով եկել եմ, և իշխանություն եմ եղել, և՛ ընդդիմություն, այսօր նստած եմ այն աթոռին, որը ղեկավարել է Վազգեն Սարգսյանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։


«Ինձնից պետք չի վտանգ զգալ, ես ասել եմ՝ իմ և Նիկոլ Փաշինյանի միջև սեպ մի խրեք։ Դա անիմաստ է, այդ սեպ խրողների թիվը գնալով ավելանում է»։


Հարցին՝ ՔՊ-ի ներսում շա՞տ են սեպ խրել ցանկացողները, Քոչարյանը նշել է․ «Ես հիմա չեմ տեսնում, բայց եթե լինի, կկիսվեմ»։