Հետևեք մեզ։

Եթե կա ապրել կամ մեռնելու ընտրություն, զինվորներին հրահանգում եմ նահանջել. Զելենսկի

17:37, 30 հոկտեմբեր 2024
Եթե կա ապրել կամ մեռնելու ընտրություն, զինվորներին հրահանգում եմ նահանջել. Զելենսկի

Ուկրաինան ռազմաճակատում նահանջում է միայն զորքերի սղության պատճառով։

 

Ինչպես հաղորդում է «strana.ua»-ն,այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

 

«Տեղեկություններ եմ ստանում, որ զորքերի թվի հարաբերակցությունը երբեմն տարբերվում է մինչեւ 8 անգամ։ Այսուհետ կա երկու ընտրություն՝ ապրել կամ մեռնել: Նման դեպքում զինվորներին հրահանգում եմ նահանջել ու փրկել իրենց կյանքը»։

 

Նա նաև հայտարարել է, որ բանակը չի փորձել գրավել Ռուսաստանի տարածքում գտնվող «Կուրսկ» ատոմակայանը, եթե անգամ դա հնարավոր է եղել.

 

«Մենք երբեք չենք ցանկացել դա անել։ Որովհետև եթե մենք դա անեինք, մենք Ռուսաստանի պես կլինեինք։ Մեր նպատակը չի եղել գրավել կրիտիկական կարևոր ենթակառուցվածքը»,-ասել է նա։

 

Նշենք, որ ուկրաինական բանակի առաջխաղացումը Կուրսկի ուղղությամբ կասեցվել է համանուն ԱԷԿ-ից 35 կիլոմետր հեռավորության վրա։