ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների համար ամփոփվել է կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը, որը կազմակերպվել էր «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ հարմոնի Հայաստան» կազմակերպության հետ:
Դասընթացի ավարտին ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի գործող կազմի 20 անդամներ պարգևատրվել են հավաստագրերով:
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում իրականացվող եռօրյա դասընթացի մասնակիցները ծանոթացել են աշակերտական խորհրդի առաքելությանն ու նպատակին, ինչպես նաև այլ երկրներում նմանօրինակ կառույցների փորձին։