Հետևեք մեզ։

Այսօր Ռուսաստանը հաղթեց Վրաստանում. Զելենսկի

18:24, 30 հոկտեմբեր 2024
Այսօր Ռուսաստանը հաղթեց Վրաստանում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադառնալով հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած ընտրություններին և հետընտրական գործընթացներին հայտարել է՝ պետք է ընդունել, որ այսօր Ռուսաստանը հաղթեց Վրաստանում։

 

Զելենսկին նշել է՝ սկզբում Ռուսաստանը վերցրեց Վրաստանի մի մասը, հետո՝ փոխեց Վրաստանի քաղաքականությունը, Վրաստանի իշխանությունը, իսկ հիմա այնտեղ ռուսամետ իշխանություն ունի։

 

«Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում, Վրաստանում շատ ռուսներ կան: Նրանց ընտրությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն է: Նրանց ընտրությունը Եվրամիությանն անդամակցելը չէ: Նրանք խլել են վրացիների ազատությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Վերլուծական