Իսպանիայի հարավ-արևելքում` Վալենսիայում, հորդառատ անձրևները հանգեցրել են սարսափելի ջրհեղեղների, որոնք մոտ 70 մարդու կյանք են խլել։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ բազմաթիվ բնակիչներ անհետ կորած են համարվում։
Տարածաշրջանային կառավարության ղեկավար Կառլոս Մազենը հայտարարել է, որ տուժած շրջաններում փրկարարական գործողությունները շարունակվում են, և առայժմ հնարավոր չէ պարզել զոհերի ճշգրիտ թիվը:
Տեղական լրատվամիջոցները նաև հայտնում են Բալեարյան կղզիներում տեղի ունեցած ավերածությունների և զոհերի մասին:
Վալենսիայի հայ համայնքից Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնում են, որ չի գործում մետրոն, փակ են ռեստորանները, խանութներն արդեն կիսադատարկ են, քանի որ բնակիչները խառնաշփոթի մեջ գնումներ են կատարում։