Հետևեք մեզ։

Վրաերթ Երեւանում. վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, բժիշկներին օգնել է տուժածին տեղափոխել բժշկական կենտրոն

20:06, 30 հոկտեմբեր 2024
Վրաերթ Երեւանում. վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, բժիշկներին օգնել է տուժածին տեղափոխել բժշկական կենտրոն

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:25-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Սևակ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Կուրղինյան 4 հասցեի մոտ հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 78-ամյա Նարինե Պ.-ին:

 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկներին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:  

 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Ford Transit»-ը հաշվառված է «Դարոինկ» ընկերության հաշվեկշռում:  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

Վերլուծական