Հետևեք մեզ։

Եվրահանձնաժողովը հրաժարվում է Վրաստանի հետ բանակցություններից

20:16, 30 հոկտեմբեր 2024
Եվրահանձնաժողովը հրաժարվում է Վրաստանի հետ բանակցություններից
Եվրահանձնաժողովը հրաժարվել է ԵՄ–ին անդամակցելու շուրջ Վրաստանի հետ բանակցություններ սկսելու համար հանձնարարական տալուց և պահանջել է, որ Թբիլիսին փոխի իր քաղաքական դիրքորոշումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի` ԵՄ թեկնածու երկրների ընդլայնման և առաջընթացի վերաբերյալ տարեկան զեկույցում հրապարակված հայտարարությանը։
 

«Եթե Վրաստանը չփոխի իր ուղղվածությունը, որը խաթարում է ԵՄ տանող նրա ճանապարհը, և տեսանելի ջանքեր չցուցադրի արձագանքելու համար առանցքային բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ մտահոգություններին, Եվրահանձնաժողովը չի կարողանա քննարկել Վրաստանի հետ բանակցություններ սկսելու առաջարկի հնարավորությունը»,- ասվում է փաստաթղթում։

Եվրահանձնաժողովի հանձնարարականը առանցքային է թեկնածու երկրի ընդունման շուրջ բանակցություններ սկսելու համար: