Հետևեք մեզ։

Եթե Քյարամյանի ասածն ապացուցվի, ես իմ մանդատից կհրաժարվեմ. Հովիկ Աղազարյան․ News.am

20:51, 30 հոկտեմբեր 2024
Եթե Քյարամյանի ասածն ապացուցվի, ես իմ մանդատից կհրաժարվեմ. Հովիկ Աղազարյան․ News.am

«Ափսոսանք եմ հայտնում Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում  ասել էր ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով իր և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ միջադեպին։

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը News.am-ի հետ զրույցում արձագանքել է Քյարամյանի այս հայտարարությանը։

 

«Շատ ապրի, որ տղամարդուն վայել քայլ է կատարում: Իմ մտահոգությունն այլ է, որը ես արտահայտեցի լսումների ժամանակ իմ ելույթում: Ես համարում եմ, որ կալանքը չպետք է օգտագործվի որպես ճնշման միջոց՝ ցանկալի ցուցմունքներ կորզելու համար: Այդպիսի դեպքեր կան: Եթե ես սխալվում եմ, և այդպիսի բան չկա, կամ եթե պարոն Քյարամյանը հետագայում իր ենթակաների հետ զրույցներ կունենա, որ այդպիսի բաներ տեղի չունենան, ապա ես ինքս՝  որպես պատգամավոր, կհամարեմ, որ ինչ-որ իմաստով օգտակար եմ եղել մեր պետությանն ու հասարակությանը»,- ասել է Աղազարյանը։ 

 

Ազգային ժողովում լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով երկու հոգի միջնորդել են իրեն: Քյարամյանն այդպես էլ անուններ չէր տվել, թե ովքեր են Հովիկ Աղազարյանի անունից իրեն դիմել։

 

Այս առնչությամբ Աղազարյանն ասել է. «Ես հիմա էլ եմ հայտարարում՝ անկախ նրանից, թե ինչ կորոշի վարչապետը, ինչ կորոշի վարչությունը՝ իմ հետ կապված, եթե դա ապացուցվի, ապա ես իմ մանդատից կհրաժարվեմ»:

 

Վերլուծական