Միացյալ Նահանգները Չինաստանին կոչ է արել նպաստել, որ Ռուսաստանում գտնվող հյուսիսկորեական զորքը վերադառնա իր մշտական տեղակայման վայրեր:
Վաշինգտոնը Չինաստանի իշխանություններին խնդրել է ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի ղեկավարության վրա, որի հետ նրանք լավ հարաբերություններ են պահպանում, հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյաներին։
Նրանցից մեկն ասել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանձնարարել է, որ մի շարք այլ երկրների նույնպես համոզեն կապ հաստատել Պեկինի հետ՝ կապված հյուսիսկորեական զորքեր Ռուսաստան ուղարկելու շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Սակայն CNN-ի զրուցակիցները խոստովանում են, որ այս հարցում արևմտյան պաշտոնյաները «լավատես չեն, կարծում են, որ Չինաստանը չի միջամտի Հյուսիսային Կորեայի այդ ծրագրին»։
Նախօրեին Պենտագոնը հայտարարել է, որ 10 հազար հյուսիսկորեացի զինվոր շարժվել է դեպի Կուրսկի շրջան, և նրանցից ոմանք արդեն այնտեղ են։
DW-ն հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անուղղակիորեն հաստատել է, որ հյուսիսկորեացի զինվորները Ռուսաստանում վերապատրաստվում են ռազմական գործողություններին մասնակցելու համար։