Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տուժածների շարքում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել հորդառատ անձրևների և ջրհեղեղների զոհերի կապակցությամբ․ զոհվել է առնվազն 72 մարդ, մի քանիսն անհետ կորել են։