Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանի կարգադրություններով դասային աստիճաններ են շնորհվել

22:47, 30 հոկտեմբեր 2024
Ալեն Սիմոնյանի կարգադրություններով դասային աստիճաններ են շնորհվել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին կարգադրություններ է ստորագրել, համապատասխան որոնց՝

 

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ Առնակ Հարությունյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

 

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետ Կորյուն Սարգսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության   2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: