Հետևեք մեզ։

«Էմպոլին» սեփական հարկի տակ ընդունել էր Միլանի «Ինտերին». հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինվելով 65-րդ րոպեին

23:58, 30 հոկտեմբեր 2024
«Էմպոլին» սեփական հարկի տակ ընդունել էր Միլանի «Ինտերին». հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինվելով 65-րդ րոպեին

Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Էմպոլին» սեփական հարկի տակ ընդունել էր Միլանի «Ինտերին»։

 

Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 3-0 հաշվով հաղթանակով։ Սիմոնե Ինձագիի թիմի կազմում դուբլ ձևակերպեց Դավիդե Ֆրատեզին, ևս մեկ գոլ իր հաշվին գրանցեց Լաուտարո Մարտինեսը։

 

Միլանյան թիմի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինվելով 65-րդ րոպեին։