Հետևեք մեզ։

Չէ, գործող իշխանության օրոք հայանպաստ լուծում չի լինի Արցախի հարցում. Ավետ Բարսեղյան (տեսանյութ)․ 168․am

15:32, 04 մայիս 2023
Չէ, գործող իշխանության օրոք հայանպաստ լուծում չի լինի Արցախի հարցում. Ավետ Բարսեղյան (տեսանյութ)․ 168․am

«Այս իրավիճակի ավարտը կլինի այն ժամանակ, երբ հասնի բոլորի գիտակցությանը, սրտին և հոգուն: Սա առաջին հերթին ինձ է վերաբերում: Ես երբեք դիմացինիս չեմ քննադատում: Ես սեփական անձս բերում եմ «Մոսկվա» կինոթատրոն՝ ստորագրելու: Երբ յուրաքանչյուրի սրտին այդ ստորագրությունը կհասնի՝ օրհասական, շատ կարևոր ու շատ հրատապ, այդ ժամանակ էլ երևի թե ինչ-որ մեծ քայլ կլինի դեպի լուծում»,- այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից երեկ «Ո՛չ Արցախի զտմանը» խորագրով նախաձեռնած ստորագրահավաքին 168.am-ի հետ զրույցում ասել է հաղորդավար, ստեղծագործող երգահան Ավետ Բարսեղյանը: