Ֆրեդերիկ Շոպենի անհայտ վալսը հայտնաբերել են Նյու Յորքի Մորգան գրադարանի պահոցում՝ 200 տարի անց։ 1830-1835 թվականներին թվագրված ձեռագիրը գտել է Ռոբինսոն Մակքելանը՝ մշակութային մասունքների հավաքածուն դասավորելիս։
Ըստ «New York Times»-ի՝ Մակքելանի գտած ձեռագրի վերին անկյունում գրված է եղել Շոպեն։ Մորգանի թանգարանը մանրամասն ուսումնասիրել է թուղթը, թանաքը, ձեռագիրն ու երաժշտական ոճը և եզրակացրել, որ ստեղծագործությունն իսկապես Շոպենի անհայտ վալսն է։
Չնայած ստեղծագործությունն ավարտված է, այն ավելի կարճ է Շոպենի մյուս վալսերից։ Ընդամենը 48 տակտ կրկնությամբ է՝ մոտ 80 վայրկյան։