Հետևեք մեզ։

Ոստիկանությունը դարձյալ բերման է ենթարկել քաղաքացիների. Ազգային ճակատը պնդում է՝ «ակնհայտ քաղաքական դրդապատճառներով»

01:39, 31 հոկտեմբեր 2024
Ոստիկանությունը դարձյալ բերման է ենթարկել քաղաքացիների. Ազգային ճակատը պնդում է՝ «ակնհայտ քաղաքական դրդապատճառներով»

Քիչ առաջ տեղեկություն ստացա այն մասին, որ Էրեբունու Ոստիկանության բաժին դարձյալ ապօրինի բերման են ենթարկվել քաղաքացիներ։ Այս պահին ուղևորվում եմ ոստիկանության բաժին՝ տեսակցելու քաղաքացիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը։

 

Քիչ անց Ազգային ճակատ թելեգրամյան ալիքը հաղորդել է, որ բերման ենթարկված քաղաքացիները 3 են։

 

«Քաղաքացիները բերման են ենթարկվել  առանց հիմնավոր պատճառաբանության՝ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով»,-ասված է հաղորդագրության մեջ։