Շուշիի բնակիչ տիկին Հայաստանը Կառավարության դիմաց ակցիայի մասնակիցներից մեկն է։ Նա ժողովրդին փողոց դուրս գալու կոչ արեց․ «Հինգ ամիս է՝ ճանապարհը փակ է, չեմ կարողանում գնալ տուն, Շուշին կորցրել եմ, հիմա էլ Ստեփանակերտում դուռս փակ է մնացել, մի՞թե դուք խիղճ չունեք։ Շուշին կորցրել եմ, որդուս կորցրել եմ, տունս կորցնում եմ Ստեփանակերտում։ Եկել եմ որդուս շիրիմին ու մնացել եմ այստեղ, հինգ ամիս է՝ վարձով եմ ապրում»,-ասաց նա։
Տիկին Հայաստանը խոսքն ուղղելով Փաշինյանին՝ ասաց․ «Ես ասել եմ՝ գալու եմ քո ամառանոցում ապրեմ իմ Շուշիի ժողովրդի հետ, ճանապարհը բացեք։ Իմ որդին իր հարսանիքի օրը զոհվում է, դուք ասում եք՝ գնացեք, թուրքի հետ ապրեք, ո՞նց ապրեմ թուրքի հետ, ո՞նց անցնեմ անցակետով, քո ընտանիքի հետ իջի՝ գնա, մենք կգանք, այ փողոցից եկած իշխանություն»։
Տիկին Հայաստանն ասաց, որ ինքը չի ուզում կորցնել Արցախը, բայց իրենց ցավը ոչ ոք չի հասկանում․ «Ես որդուս եմ ուզում, իմ որդին կար, և ես երջանիկ մայր էի։ Ես երկու տարի տնից դուրս չեմ եկել, ես չարացել եմ․․․ ես չէի պատկերացնում, որ որդի եմ կորցնելու, ես իմ տղայի, իմ Հովոյի դեմքն էլ չեմ տեսել, արի, պատասխանի մեր հարցերին։ Կամ էռատո, դու ո՞նց ես ասում, թե երջանիկ մայր չկա, ես երջանիկ մայր էի, երբ որդիս կար, դու ինձ էս օրը գցեցիր»։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ