Հետևեք մեզ։

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կապում է մեր և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացի հետ, սա կառուցողական չէ․ Արարատ Միրզոյան

11:08, 31 հոկտեմբեր 2024
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կապում է մեր և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացի հետ, սա կառուցողական չէ․ Արարատ Միրզոյան

Թուրքիայի հետ ունենք դինամիկ դրական երկխոսություն։ Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։


«Մեր երկխոսությունն այն մասին է, որ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, բացեն սահմանները և այլն։ Թուրքիան ՀՀ-ի հարաբերությունները կապում է մեր և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացի հետ։ Մեր գնահատմամբ՝ սա կառուցողական չէ»,- ասաց նա և լավատեսություն հայտնեց, որ մոտ ապագայում կլինի առաջընթաց։


Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին՝ Արարատ Միրզոյանը նշեց․ «ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը դա ՀՀ շուրջ կայունության և խաղաղության ապահովումն է և հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը»։