Հետևեք մեզ։

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգի առաջնահերթությունը չէ․ Միրզոյան

11:17, 31 հոկտեմբեր 2024
Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգի առաջնահերթությունը չէ․ Միրզոյան

ԱԺ-ում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարց ՀՀ ԱԳՆ օրակարգում կա՞, պատասխանեց․


«Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը թիվ մեկ առաջնահերթությունը չէ, պատմության ողբերգական անցքերը ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը ՀՀ ԱԳՆ օրակարգը չէ»,- ասաց Միրզոյանը։