Գերիների և պահվող անձանց, անհետ կորածների և բռնի անհետացման դեպքերի քննարկումը մեր թիվ մեկ առաջնահերթություններից է։ Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ, ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին առ այն, թե ՀՀ-ն մասնակցելո՞ւ է Բաքվում COP29 համաժողովին այնտեղ հայ գերիների և պահվող անձանց առկայության պայմաններում, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ԱԳ նախարարը նշեց, որ COP29-ին հրավերը ստացել են։
«COP29-ին մեր մասնակցությունը որևէ կերպ հաստատված չէ, որևէ պաշտոնական վերաբերմունք չենք դրսևորել, բայց չենք բացառում՝ նաև ձեր ասածի համատեքստում», ասաց Միրզոյանը։