Հետևեք մեզ։

«Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը

11:49, 31 հոկտեմբեր 2024
«Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրանտ Վարդանյան փողոց 33 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում յուրացման դեպք է տեղի ունեցել և կա կասկածյալ։

 

Տեղում «Գրանդ Քենդի» ՍՊԸ տնօրեն Արմեն Բ․-ն հայտնել է, որ ընկերության վարորդ-առաքիչ Արտակ Ա․-ն օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում յուրացրել է առաքելու նպատակով ընկերության կողմից իրեն վստահված 1 մլն 455 հազար 581 դրամի պաղպաղակը:



Դեպքի փաստով ոստիկանության կազմվել են փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։