Հետևեք մեզ։

ԶՈՒ-ում մեր մարտահրավերը ինքնասպանությունները և սպանություններն են․ Սուրեն Պապիկյան

14:06, 31 հոկտեմբեր 2024
ԶՈՒ-ում մեր մարտահրավերը ինքնասպանությունները և սպանություններն են․ Սուրեն Պապիկյան

Չէի ուզենա, որ ԶՈՒ-ում ցավալի դեպքերը վիճակագրության վերածեինք։ Այս մասին ԱԺ-ում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ի պատասխան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ։

 

Պատգամավորի դիտարկմանը, որ ամեն տարի հենց ՊՆ-ն է հրապարակում այդ վիճակագրությունը, Պապիկյանը արձագանքեց․

 

«Այո, վիճակագրության չենք վերածում, բայց և չենք կարող այդ թվերը բացվածքով չնայել։ ԶՈՒ ոչ մարտական կորուստների թվում գրանցվում են նաև այն մարդիկ, ովքեր զինծառայության մեջ գտնվելով քաղաքացիական կյանքում կարող են ենթարկվել տարբեր միջադեպերի և կարող է արձանագրվել մահ։ Այս բոլոր թվերը առկա են այս տարվա 39 ցուցանիշի մեջ։ Մեր մարտահրավերը շարքում ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու և սպանություններն են, որի համար էական աշխատանք է տարվում»,- ասաց Պապիկյանը։