Հետևեք մեզ։

Ընդդիմությունը ԱԺ հրատապ նիստ է նախաձեռնում, պահանջը Բաքվում գերիների ազատ արձակման կոչով հայտարարություն ընդունելն է

14:41, 31 հոկտեմբեր 2024
Ընդդիմությունը ԱԺ հրատապ նիստ է նախաձեռնում, պահանջը Բաքվում գերիների ազատ արձակման կոչով հայտարարություն ընդունելն է

ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

 

Ըստ Սաղաթելյանի՝ արտահերթ նիստը կկայանա հաջորդ քառօրյայում, հավանաբար՝ նոյեմբերի 12-ին։

 

«Հարցը վերաբերում է, որ ԱԺ-ն հայտարարություն անի Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման կոչով»,- ասաց Սաղափելյանը և հավելեց, որ վաղը՝ ժամը 14.00-ին, ՀՅԴ ԳՄ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների, ԱԳՆ-ի դիմաց՝ կոչ անելով միջազգային կազմակերպություներին և COP29-ին մասնակցող պատվիրակներին՝ Բաքվում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման կոչով։