Հետևեք մեզ։

Սասուն Միքայելյանի՝ բանակը հեղինակազրկող հայտարարությունից հետո ԶՈՒ նոր համալրման ծրագիր հնարավո՞ր է․ Գեղամ Մանուկյան

15:01, 31 հոկտեմբեր 2024
Սասուն Միքայելյանի՝ բանակը հեղինակազրկող հայտարարությունից հետո ԶՈՒ նոր համալրման ծրագիր հնարավո՞ր է․ Գեղամ Մանուկյան

Առավոտից գիշեր չստիկով ճանճ սատկացնելու, ձվածեղի փառատոններ են անում, իսկ  ԶՈՒ ստեղծման օրը սահմանափակվում են նախագահականում պարգևատրման արարողություններով։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

 

Նա նշեց, որ 2021 թվականի կառավարության ծրագրում ամենակարևոր կետերը՝ պրոֆեսիոնալ բանակի անցումը, առաջնագիծը սահմանապահներին հանձնումը, խոստացվել են և չեն կատարվել։ 

 

«ՊՆ բյուջեի կատարողականում բացի «Զինուժ» ծրագրից, առանձին փոքր դրվագներից չկա ԶՈՒ հեղինակությունը բարձրացնող կոնկրետ հասարակական գործողություն։ Առավոտից գիշեր չստիկով ճանճ սատկացնելու, ձվածեղի փառատոններ են անում, իսկ  ԶՈՒ՝ Հայոց բանակի ստեղծման օրը սահմանափակվում են նախագահականում պարգևատրման արարողություններով, իսկ հասարակությունը դրանից տեղյակ չէ։ Մեր բանակի նկատմամբ ամեն անզգույշ արտահայտություն հեղինակազրկման փորձ է։ Վերջին ամենաաղաղակողը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությունն էր, ով սահմանազատումը փորձեց արդարացնել, թե «մեր բանակը թույլ է, չենք կարող հակառակորդի դեմ կանգնել»։ Սրանից հետո ԶՈՒ նոր համալրման ծրագիր հնարավո՞ր է։ Շնորհակյակություն»,- ասաց Մանուկյանը։