Հետևեք մեզ։

Օդանավակայաններում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար բացառություններ են նախատեսվել

15:20, 31 հոկտեմբեր 2024
Օդանավակայաններում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար բացառություններ են նախատեսվել

Կառավարության որոշմամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման հավելվածներում:

 

Ելնելով վերոգրյալից՝ նախատեսվում է ՀՀ Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ կատարել լրացումներ և հատուկ բացառություններ նախատեսել օդանավակայաններում առևտրային շահագործման թույլտվությունների հիման վրա գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար։