Հետևեք մեզ։

Կապահովվի «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ բնականոն գործունեությունը

15:28, 31 հոկտեմբեր 2024
Կապահովվի «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ բնականոն գործունեությունը

Կառավարության որոշմամբ, վերաբաշխում կկատարվի 2024թ. պետական բյուջեի մասին օրենքում: Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2024 թվականի տարեկան պահպանման ծախսերը 50,958.0 հազ. դրամ ավելացնելու անհրաժեշտությամբ: Որոշման ընդունման արդյունքում կապահովվի «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեությունը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ և մրցունակության ամրապնդմամբ:

 

2024 թվականի ՀՀ պետական բյուջեով ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 313,992.0 հազ դրամ: ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի նոր համակարգի ներդրման արդյունքում այսօր առկա է ժամանակակից տեխնիկական լուծումներով կառուցված ռադիոեթերի մշտադիտարկման միասնական ցանց, որը ՀՀ ողջ տարածքում հնարավորություն է տալիս իրականացնել շուրջօրյա ռադիոհսկում: Արագ հայտնաբերվում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բացառում են չթույլատրված ռադիոհեռարձակումները, ինչպես նաև ռադիոխանգարումներ առաջացնող վնասակար սարքերը և համակարգերը` զերծ պահելով եթերը վնասակար խանգարումներից: Համակարգը ծառայում է նաև հատուկ նշանակության խնդիրների լուծման համար: Իրականացվում են ռադիոեթերի մշտադիտարկում՝ 24/7 (ժամ/օր) ռեժիմով, որը հնարավորություն է տալիս ապահովվել մինչև 100% եթերի մաքրություն: Նոր՝ Ռադիոմոնիտորինգի համակարգի ծրագրի ներդրմամբ աշխատակիցների թիվը կավելանա 11 -ով, որից 6 աշխատակից Գորիսի նոր բացված ռադիոհսկման կայանում, Գյումրի և Վանաձոր ռադիոհսկման կայաններում շարժական կայանի համալրման համար 2 աշխատակից և 3 աշխատակից՝ ՊՈԱԿ-ի գլխամասում: