Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում լուրջ առաջընթաց կա։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների պետնախարար Սթիվեն Դաութիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Բայրամովը մյուս կողմին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանի տեսակետների, այդ ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին։
Արտաքին գործերի նախարարի ուշադրությանն է ներկայացվել, որ ընդհանուր առմամբ նախագծի համաձայնեցման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։