Արևմուտքը համառորեն ծառայություններ է մատուցում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի համաժողովում։
«Արևմուտքը չի դադարեցնում իր ավերիչ գործունեությունը Եվրասիական մայրցամաքի այլ հատվածներում։ Հարավային Կովկասում նա համառորեն պարտադրում է իր ծառայությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել է Լավրովը։
«20-ամյա օկուպացիայից հետո Աֆղանստանից փախած Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ցանկանում են միջամտել այս երկրում իրավիճակի կայունացման փխրուն գործընթացին: Նրանք պատրվակներ են հորինում Կենտրոնական Ասիայի երկրներում իրենց ռազմական ներկայության համար։
ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ագրեսիվ գործողությունների արդյունքում մեծացել են մեր մայրցամաքի մասնատման ռիսկերը»,- ասել է Լավրովը։