Վրաստանի նախագահը հրաժարվում է գնալ գլխավոր դատախազություն՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում կեղծիքների մասին իր հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ տալու։
«Դատախազությունն ակնկալում է, որ ես կներկայացնեմ կեղծիքի ապացույցներ, բայց պետք է լինի հակառակը։ Այնպես որ, ես խորհուրդ կտայի դատախազությանը զբաղվել իրենց գործերով, իսկ նախագահը՝ իր գործով», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ։