Ս.թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:
Նիստի օրակարգում դրված էին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին (երկրորդ ընթերցում) և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) նախագծերը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը , իսկ հարակից զեկույցով` ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը:
Նախագծերը ստացան դրական եզրակացություն: