Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն առնչություն չունի Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետ․ Սպիտակ տուն

16:42, 04 մայիս 2023
ԱՄՆ-ն առնչություն չունի Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն առնչություն չունի Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետ. այս մասին հինգշաբթի հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Մենք դեռ չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել, և որևէ գնահատական ​​չենք տալիս: Ես առավոտյան տեսա Դմիտրի Պեսկովի մեկնաբանությունները, պնդումները, թե մենք ինչ-որ կերպ ներգրավված ենք դրանում, որ Վաշինգտոնը ներգրավվածություն ունի: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ԱՄՆ-ի ներգրավված չի եղել»,- ասել է նա։