ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով ներկայացված առաջարկությունները, հրամանագրեր է ստորագրել.
Տաթևիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր,
Վազգեն ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
Հովհաննես ՍԱՖԱՐՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: