Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրից, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի ԲԴԽ-101-Ո-227 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Տաթևիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»: