Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթևիկ Գրիգորյանի, Արման Հովհաննիսյանիև Գնել Գասպարյանի անունները հանել Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից։ Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ-ն:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 5-րդ մասով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով եւ 3-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Արման Հովհաննիսյանին, Տաթևիկ Գրիգորյանին և Գնել Գասպարյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից:
Գոռ Մինասյանի և Դավիթ Թադեւոսյանի անունները նույնպես հանվել են Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ։
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 113-րդ հոդվածի 2-րդ ,ասի 11-րդ կետը սահմանում է՝ դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ցուցակներից անձին հանելու համար առկա են սույն օրենսգրքով նախատեսված այլ հիմքեր։ Նույն օրենքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը սահմանում է՝ առկա են սույն օրենսգրքով նախատեսված այլ հիմքեր:
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ