Հետևեք մեզ։

COP-ը կայանում է Բաքվում միայն նրա համար, որ Հայաստանն աջակցել է Ադրբեջանի թեկնածությանը. Արարատ Միրզոյան

20:17, 31 հոկտեմբեր 2024
COP-ը կայանում է Բաքվում միայն նրա համար, որ Հայաստանն աջակցել է Ադրբեջանի թեկնածությանը. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարարի պատասխանը COP29 համաժողովի առնչությամբ պատգամավորի հարցին.
 
 
«COP-ը կայանում է Բաքվում միայն նրա համար, որ Հայաստանն աջակցել է Ադրբեջանի թեկնածությանը, և այդ՝ ընդհանուր չասեմ գործարք, բայց մի խոսակցության շրջանակներում 32 գերի և պահվող անձ միաժամանակ, մի գործողությամբ ազատ է արձակվել:
 
 
Ե՛վ COP-ի համատեքստում, և՛ COP-ից դուրս մենք մշտապես խոսում ենք և հետամուտ ենք, և՛ Ադրբեջանի հետ մեր խոսակցություններում, և՛ այլ գործընկերների հետ մեր խոսակցություններում, գերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցին, և նաև այլ հումանիտար հարցերին:
 
 
COP-ին որևէ կերպ մեր մասնակցությունը հաստատված չէ, հրավերը ստացել ենք, մենք որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել, և, իհարկե, նաև չենք էլ բացառում, բայց պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, նաև Ձեր ասածի համատեքստում»։