Հետևեք մեզ։

Լցոնումների մեղադրանքով Վրաստանում երկու անձ է ձերբակալվել

17:55, 31 հոկտեմբեր 2024
Լցոնումների մեղադրանքով Վրաստանում երկու անձ է ձերբակալվել

Վրաստանի ոստիկանությունն այսօր ձերբակալել է Մարնեուլիի քաղաքային խորհրդի փոխնախագահ Ռովշան Իսքանդերովին՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեատուփի լցոնում իրականացնելու մեղադրանքով։

 

«Իսքանդերովից բացի նույն մեղադրանքով ևս մեկ անձ է ձերբակալվել», - հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ չհրապարակելով, սակայն, երկրորդ կասկածյալի ինքնությունը։

 

Միջադեպը տեղի էր ունեցել Մարնեուլիի շրջանի Սադախլո գյուղի ընտրատեղամասում։ Լցոնման դեպքից հետո քվեարկությունն այս տեղամասում դադարեցվել էր, արդյունքները չեղարկվել էին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները