Հետևեք մեզ։

Պատմամշակութային հոգևոր արժեքների ստեղծագործական վերաիմաստավորում. Մատենադարանին է նվիրաբերվել Հակոբ Մեղապարտի բրոնզաձույլ քանդակը

21:04, 31 հոկտեմբեր 2024
Պատմամշակութային հոգևոր արժեքների ստեղծագործական վերաիմաստավորում. Մատենադարանին է նվիրաբերվել Հակոբ Մեղապարտի բրոնզաձույլ քանդակը
Քանդակագործ Ռաֆֆի Ետալեանը Մատենադարանին է նվիրաբերել իր ստեղծագործական աշխատանքը՝ Հակոբ Մեղապարտի բրոնզաձույլ քանդակը։
 
 
«Մեղապարտի» բրոնզաձույլ հուշարձանը հեղինակը քանդակել էր 2012թ․-ին՝ հայկական առաջին տպագիր գրքի՝ «Ուրբաթագիրք» 500-ամյակի առիթով։ Արձանի բացման և օրհնության հանդիսավոր արարողությունն իրականացրել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտոս XVI-ը։ «Հակոբ Մեղապարտ» մոնումենտալ հուշարձանը կարելի է տեսնել Լիբանանում գտնվող Զմմառի միաբանության տարածքում:
 
 
Հուշարձանի բրոնզաձույլ քանդակը Վատիկանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտոս XVI-ի հավաքածուի մի մասն է:
 
 
Իր խոսքում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը կարևորեց անցյալի արժեքների կենդանի և ստեղծագործական վերաիմաստավորման ու յուրացման նշանակությունը, ինչը նաև Մատենադարանի ցուցադրական գործունեության առաջնահերթություններից է։
 
 
Տնօրենը համարում է, որ այս ճանապարհով մենք նորոգում ենք մեր վերաբերմունքը միջնադարի մեծանուն դեմքերի հանդեպ՝ դարձնելով նրանց մշտական ներշնչանքի աղբյուր։
Քանդակը կընդգրկվի մշտական ցուցադրության մեջ և կցուցադրվի «Ուրբաթագրքին» զուգահեռ։