Հետևեք մեզ։

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվողը 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանի դատական նիստը հետաձգվեց

21:58, 31 հոկտեմբեր 2024
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվողը 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանի դատական նիստը հետաձգվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվողը 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանի այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիատը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 12:00-ին, Երևանի քրեական դատարանի Ավանի նստավայրում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Հիշեցնեմ, որ Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար։ Մեղսագրված արարքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է հետևալ պատիժները՝ 1. տուգանք՝ առավելագույնը 1.500.000 ՀՀ դրամի չափով, կամ 2. հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ 3. ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ 4. կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ 5. ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»,- գրել է պաշտպանը։